6553 դիտում
15:32 06-04-2018
Տեղի է ունեցել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» հանդիսավոր բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կոնսերվատորիայում բացվել է «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» -ն: Հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՀ Կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, նախարարության ԾԻԳ ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Աստրախանի պետական կոնսերվատորիայի ռեկտորները, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Միխայիլ Վոսկրեսենսկին:
Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը նշել է , որ լաբորատորիան զինված է բարձրակարգ տեխնիկական սարքավորումներով եվ այն կնպաստի երաժշտական կրթական գործընթացի որակի բարելավմանը: Լաբորատորիան հագեցված է տավիղով, ռոյալով, կոնտրաբասով և հարվածային գործիքներով:
Ակուստիկ լաբորատորիան հիմնադրվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհարի շրջանակներում: Այն համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին և համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին: Լաբորատորիայի ընդգրկումը կրթական գործընթացներում կնպաստի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնառողների հետագա զարգացմանը:
Բուհի պատասխանատուները վստահ են, որ Երաժշտական ինովացիոն լաբորատորիայի առկայությունը կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման բարելավմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
17050 դիտում
14:37 13-09-2016
Մահացել է դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զարուհի Խանջյանը
37946 դիտում
19:36 24-10-2020
Առաջնագծում զոհվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ