3580 դիտում
11:47 06-04-2018
Արցախի խորհրդարանականներն աշխատանքային այց են կատարել Լիբանան և Գերմանիա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 21-23-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը գտնվում էր Լիբանանում։ Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով:
Այնուհետև, մարտի 27-31 Արցախի խորհրդարանի փոխնախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կազմակերպված մի շարք միջոցառումների ու հանդիպումների:
Մասնավորապես, մարտի 27-ին ԱԺ փոխնախագահը Շտուտգարտում հանդիպել է Բադեն Վյուրտենբերգ երկրամասի խորհրդարանի պատգամավորներ Լարս Պատրիկ Բերգի և Դանիել Ռոտմանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախի խորհրդարանի և երկրամասի օրենսդիր մարմնի փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև արծարծվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ: Հանդիպմանը մասնակցել է Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
Մարտի 29-ին Բեռլինում՝ Բունդեսթագում (ԳԴՀ խորհրդարան) ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավոր Գագիկ Պետրոսյանը և Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպել են Բունդեսթագի և Բրանդենբուրգ երկրամասի պատգամավորներ Շտեֆեն Կոտերի, Անդրեաս Կալբիցի և Անդրեաս Գալաուի հետ: Կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության հնարավոր ուղիների և համատեղ փոխգործակցության մասին հարցեր:
Շարունակելով աշխատանքային հանդիպումները ԳԴՀ-ում՝ մարտի 30-ին Արցախի խորհրդարանականներն այցելել են Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել դեսպան Աշոտ Սմբատյանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի, տարածաշրջանային մարտահրավերների, Արցախի տնտեսության և մշակութային ծրագրերի վերաբերյալ:
Նոյենկիրխեն բնակավայրում մարտի 31-ին Վահրամ Բալայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդթի հետ: Խորհրդարանականները քննարկել են համագործակցելու հնարավոր տարբերակներն ու միջազգային կառույցներում Արցախի մասին իրազեկման միջոցառումներ կազմակերպելու հեռանկարները:
Աշխատանքային այցի վերջին օրը պատգամավորները մասնակցել են Քյոլնում հայ համայնքի կազմակերպած՝ Արցախի ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ ԱԺ փոխնախագահը համայնքին է հանձնել Ղարաբաղյան շարժման 30 ամյակի հուշամեդալը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1335 դիտում
19:28 04-06-2014
Ջոն Քերին չնախատեսված այց է կատարել Լիբանան
1700 դիտում
20:28 03-12-2019
Հայ խորհրդարանականներն աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
964 դիտում
21:10 23-11-2024
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
991 դիտում
20:28 23-11-2024
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ
1327 դիտում
19:43 23-11-2024
Ռուսական կողմը «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին