23819 դիտում
19:46 05-04-2018
Մանրամասներ և բացառիկ կադրեր բենզալցակայանում կատարված ավազակային հարձակումից. կասկածյալները վնասազերծվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Մի երիտասարդ շշով մտել է բենզալցակայան՝ բենզին գնելու։ Այդ ընթացքում երկու երիտասարդ հետևից մոտեցել են աշխատակցին ու երկաթե ձողերով մի քանի անգամ հարվածել նրա գլխին։ Դաժան ծեծին միացել է նաև բենզին գնող երիտասարդը։ Աշխատակիցն ուժգին հարվածներից ընկել է գետնին։ Երիտասարդներն էլ հափշտակել են նրա բջջային հեռախոսն ու, նախնական հաշվարկով՝ 117․000 դրամ։
Ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցված աշխատանքով, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ և, որ ամենակարևորն է՝ ավազակություն կատարած երիտասարդների ինքնությունը։
Դեպքից երեք օր անց՝ ապրիլի 4-ին, քրեական հետախույզներն ու հատուկ նշանակայիններն իրականացրեցին հատուկ գործողություն։
Ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածներն են 26-ամյա Նորայր և 21-ամյա Նարեկ Մանուկյանները, որոնք եղբայրներ են և նրանց ընկերը՝ 21-ամյա Աղասի Չախոյանը։ Նրանք որպես կասկածյալներ ձերբակալվեցին։
Աղասի Չախոյանենց շենքի շքամուտքում իրավապահները հայտնաբերել են տուժողի թաքցված բջջային հեռախոսը։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
63045 դիտում
18:00 19-12-2015
Բացառիկ տեսանյութ հայտնի գործարար «Շանթի» Յուրայի տան վրա կատարված ավազակային հարձակումից. Տեսանյութ
3043 դիտում
18:36 11-04-2017
Բացահայտվել է Ուկրաինայի քաղաքացուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. կասկածյալները ձերբակալվել են
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան