Գագիկ Գևորգյանը, Ֆելիքս Փիրումյանը և Մաթևոս Արամյանն ազատվել են ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին ստորագրել է հրամանագիր Գագիկ Գևորգյանին Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի այլ հրամանագրերով Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել են նաև Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանը և Ֆելիքս Փիրումյանը: