211652_close_icon
views-count130773 դիտում article-date 23:20 03-04-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Toyota-ն բախվել է շինության պատին. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Toyota մակնիշի 70 GR 022 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի «Բեկոն» գործարանի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգու՝ այդ պահին նշված վայրով անցնող Բյուրեղավանի բնակիչ Արեն Գյուլումյանը իր ավտոմեքենայով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապայհ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Բյուրեղավանի շտապօգնության հերթապահ խումբը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ևս 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի, Կոտայքի քննչական բաժնի պետ Արմեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ: [color=#CC0000]*** 04։04.2018 10։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Զորիկ Խարազյանն է, հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Վազգեն Դաբաղյանը, 48-ամյա Գարիկ Հովհաննիսյանը, 41-ամյա Բաբկեն Վարդանյանը և 48-ամյա Կոնստանտին Հովհաննիսյանը։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենան պատկանում է վիրավորներից Գ. Հովհաննիսյանին, ով եղել է վարորդը: Նա քննիչի որոշմամբ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Կարապետյանի որոշմամբ Գ. Հովհաննիսյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն էլ նրա կնոջ եղբայրն էր։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր