39620 դիտում
21:34 03-04-2018
Վարդանյանների ընտանիքը 120 միլիոն դրամ է նվիրաբերել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի լավագույն բարեկամներից են բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները:
Այսօր՝ ապրիլի 3-ին, Կարեն Վարդանյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, զրուցեց հաստատությունում բուժում ստացող տղաների հետ, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, ինչպես նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ քննարկեց ապագա համագործակցության ծրագրերը:
Զինվորների համար լավագույն վերականգնողական կենտրոն ստեղծելու գաղափարը իրականացնելու համար դեռևս հունվար ամսին 120 միլիոն դրամ գումար էր հատկացվել Վարդանյաների ընտանիքի կողմից: Գումարի մի մասը հատկացվել է Կենտրոնի հիմնադրման աշխատանքները վերջնակետին հասցնելու համար, իսկ երկրորդը՝ 54 մլն դրամը, ուղղվելու է ուսումնական հատվածի կառուցմանը, որը ծառայելու է կենտրոնում բուժվող տղաներին:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց , որ Վարդանյանների ընտանիքի աջակցությունը շատ կարևոր էր Կենտրոնի կայացման հարցում և հետագա համագործակցությունը ևս կօգնի, որպեսզի հնարավորինս բարելավվի վիրավոր հայ զինվորի կյանքի որակը:
Բարերար Կարեն Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ օժանդակությունը շարունակական է լինելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
520 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
697 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
712 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը