Գագիկ Մելիքյան. «ՀՀ-ին ձեռնտու է, որ «Ելք» դաշինքի բոլոր անդամներն առողջ ապրելակերպով շարունակեն իրենց գործունեությունը». Aravot.am
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու համակիրները երեկ քայլարշավ են սկսել Գյումրու Վարդանանց հրապարակից: «Իմ քայլը» խորագրով քաղաքական շարժումը տեւելու է 14 օր եւ ավարտվելու Երեւանում՝ Ազատության հրապարակում նախատեսվելիք չորսօրյա հանրահավաքով: Այն ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետության եւ ՀՀԿ-ի վերարտադրության դեմ:
[b]Ձեր կարծիքով՝ ժողովուրդը կանսա՞ ընդդիմադիր գործչի կոչերին, կմիանա եւ կպայքարի՞ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: [/b]
– Կարծում եմ, որ ժողովուրդը չի գնա Նիկոլի հետեւից: Բայց սեփական առողջության համար բավական օգտակար գործ է կատարում Նիկոլը:
– [b]Ժամանակին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյսնն էլ Ազատության հրապարակում ծոմ էր պահում, Երեւանում էր զբոսանքներ անում`ընդդեմ ռեժիմի: Դարձյալ հեգնում էիք`սեփական առողջության համար քայլ:
[/b]
– Նա էլ օգտակարն ու հաճելին համատեղեց: Կարծում եմ, նույն ճանապարհով գնում է պարոն Նիկոլ Փաշինյանը. օգտակարը համատեղում է հաճելիի հետ, առողջության համար բավականին լուրջ աշխատանք է կատարում:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/04/01/946454/]այստեղ[/url]