211652_close_icon
views-count54324 դիտում article-date 11:52 01-04-2018

Ծեծկռտուք-դանակահարություն Երևանի կենտրոնում. 21-ամյա 2 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. կասկածյալ եղբայրների ինքնությունը պարզվել է, 3-րդ անձին ճշտում են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 31-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի ձախ ազդրի կողային մակերեսի բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և «ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մեսրոպյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն բաժի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչ Տիգրանյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Էդիկ Ա.-ն, և Երևան քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ, 21-ամա Արտակ Ա.-ն: Հիվանդանոցում բժիշկները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն այս պահին կատարվածի մասին տեղեկություններ տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 01:40-ի սահմաններում Զաքյան և Խորենացու փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ ոմն Վանուշ, Արմեն և նշված անձանց հետ 3-րդ անծանոթ անձը վիճաբանել է, որի ժամանակ էլ հիվանդանոց տեղափոխվածները սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ են ստացել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կենտրոնական բաժնի ոստիկանները պարզել են, որ Արմենը հանդիսանում է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 16-ամյա Արմեն Կ.-ն, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ Վանուշը, ով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ է՝ Արմեն Կ.-ի եղբայրն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Արմեն և Վանուշ Կ.-երին հայտնաբերելու, ինչպես նաև 3-րդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր