2923 դիտում
22:17 29-03-2018
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
Այսօր՝ մարտի 29-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում էին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջազգային խորհրդատու Ռիկարդա Մաքֆոլսը: Հանդիպմանը մասնակցում էր «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ –ի նախագահ Ջորջ Բարսեղյանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սիրիահայերի սոցիալական, տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերին, առաջնահերթություններին ու մարտահրավերներին:
Նախարարը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակին՝ ակտիվ համագործակցության ու աջակցության համար, և կարևորեց միջազգային, բարեգործական, համահայկական կառույցների մասնակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը, նրանց տնտեսական ինտեգրմանը: Նա հատկապես շեշտեց առողջապահական ու կրթական հարցերի լուծման անհրաժեշտությունը և մասնավորապես նշեց. «Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրիահայերի խնդիրները արագ և համակարգված լուծում ստանան, և նրանք հաստատվեն Հայաստանում»:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջազգային խորհրդատու Ռիկարդա Մաքֆոլսը նշեց, որ իր աշխատանքի նպատակն է տարածաշրջանի երկրների փախստականների համար ինտեգրման ծրագիր մշակելը և կարևորում է փախստականների բոլոր խմբերի ներառումը սոցիալական ծրագրերում: «Մարդկանց պետք է դարձնել ինքնաբավ, թիրախավորված աջակցություն ապահովել, որ արագ ինտեգրվեն հասարակությանը: Կարևոր է հասարակական կազմակերպությունների աջակցությունը, համախմբումը, համագործակցությունը», – հավելեց նա:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ –ի նախագահ Ջորջ Բարսեղյանը ներկայացրեց 2012թ. ստեղծված կազմակերպության իրականացրած աշխատանքները, ձեռքբերումները և խնդիրները:
Քննարկվեցին նաև Սփյուռքի նախարարության կողմից մշակված՝ «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարության» նախագծին առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2253 դիտում
16:20 24-02-2017
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը