5666 դիտում
14:32 29-03-2018
Ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 28-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային։
Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետի տեղակալը կարևորեց եվրոպական կառույցների հետ ոստիկանության համագործակցությունը, որը նպաստում է օրինականության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու համակարգի արդիականացմանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նատալյա Վուտովան հավաստեց, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է աջակցել ՀՀ ոստիկանությանը, հատկապես, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը կիրառելու նպատակով։
Հունան Պողոսյանը փաստեց, որ ոստիկանությունը տեսանելի ձեռքբերումներ ունի ոլորտում․ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարը բարձրացվել է որակական նոր մակարդակի։
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը պատրաստ է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցել՝ ընտանեկան բռնության դեմ պայքարող ծառայողների վերապատրաստման ու փորձի փոխանակման ուղղություններով։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1032 դիտում
12:37 15-06-2015
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
1738 դիտում
20:02 23-09-2015
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին