4120 դիտում
15:59 26-03-2018
ՀՅԴ-ն ԳՄ նոր կազմ է ընտրել. կուսակցության ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը
ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի արդյունքներով էական փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցության Գերագույն մարմնի կազմում: Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը:
ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ավարտին ընտրվեց Գերագույն մարմին հետևյալ կազմով.
Արսեն Համբարձումյան,
Հրաչ Թադևոսյան,
Իշխան Սաղաթելյան,
Արթուր Եղիազարյան,
Սիմոն Սիմոնյան,
Սպարտակ Ղարաբաղցյան,
Վահագն Մատինյան,
Արթուր Ղազարյան,
Կարեն Մնացականյան:
ՀՅԴ ԳՄ նախկին կազմը, որն ընտրվել էր 2016թ. մայիսին, ուներ հետևյալ տեսքը. Միքայել Մանուկյան, Հրաչ Թադևոսյան, Պետրոս Մեղրյան, Դավիթ Լոքյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Իշխան Սաղաթելյան, Արսեն Համբարձումյան, Գագիկ Գևորգյան, Աշոտ Փափազյան, Սամվել Երանյան, Ռոմիկ Մանուկյան:
ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ կուսակցության Գերագույն ժողովի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական, արտաքին քաղաքական, կազմակերպչական հարցեր: Պատգամավորը նշեց, որ առաջիկայում ՀՅԴ-ն հանդես կգա հայտարարությամբ՝ առավել մանրամասն ներկայացնելով ժողովի ընթացքում քննարկված հարցերը:
Նմանատիպ նյութեր
3260 դիտում
11:32 29-04-2019
ՀՅԴ-ն Գերագույն մարմի նոր կազմ է ընտրել, այսօր կընտրի նաև Գերագույն մարմնի նոր ներկայացուցչին
1585 դիտում
22:23 22-07-2024
ՔՊ-ն Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի կազմ է ընտրել
3162 դիտում
09:53 25-01-2019
Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, Հակոբ-Տեր Խաչատուրյանը՝ ներկայացուցիչ. ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը
Այս բաժնից
379 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
529 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
907 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ