5498 դիտում
12:06 23-03-2018
Եվրամիությունը հետ է կանչում Ռուսաստանից իր դեսպանին
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը հայտնել է Ռուսաստանից Եվրամիության դեսպանին հետ կանչելու ԵՄ անդամ պետությունների առաջնորդների կայացրած որոշման մասին, հաղորդում է Ria Novosti-ն։
Բացի այդ, գործակալության աղբյուրի փոխանցմամբ, ԵՄ մի քանի երկրներ կարող են, հետևելով բրիտանական իշխանություններին, Սկրիպալի գործի շրջանակներում արտաքսել ռուս դիվանագետների։
Նախօրեին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Լոնդոնում ցանկանում են, որպեսզի եվրոպական երկրները արտաքսեն իրենց երկրներում աշխատող ռուս դիվանագետներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն էլ հայտարարել է, որ այդ նպատակով Միացյալ Թագավորությունը հետախուզական տվյալներ է պատրաստվում փոխանցել ԵՄ երկրներին։
Նմանատիպ նյութեր
5368 դիտում
21:08 01-03-2017
Մոլդովան հետ է կանչում Ռուսաստանում իր դեսպանին
6571 դիտում
21:38 01-10-2020
Հայաստանը հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին
4570 դիտում
16:30 30-10-2021
Քուվեյթը Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին
Այս բաժնից
346 դիտում
18:44 18-04-2024
Թուրքիան և Նիդերլանդները մտադիր են իրենց առևտրի ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի
907 դիտում
23:06 17-04-2024
Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ առանձնատունը