211652_close_icon
views-count13404 դիտում article-date 09:48 23-03-2018

«Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության նախագահը հանդիպում ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 22-ին, «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը հանդիպում ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ: Ս. Չիլինգարյանի հանդիպման նպատակն այն էր, որ ուսանողներին ներկայացնի կազմակերպության ծրագրերից մեկը, այն է՝ 1870-1920 թվականներն ընկած ժամանակահատվածում մեր պետականության համար պայքարած ֆիդայիների և ոչ ֆիդայիների նկարներով «Ֆիդայապատ» ստեղծելը: Նա ուսանողներին խնդրեց հավաքագրել և գրի առնել ֆիդայիների անուններ, ինչպես նաև մտածել «Ֆիդայապատ»-ի տեսլականի մասին: Ուսանողները հարցեր ուղղեցին Չիլինգարյանին, հետաքրքրվեցին կազմակերպության գործունեության մասին և խոստացան, որ 1 շաբաթվա ընթացքում կներկայացնեն իրենց հավաքագրած տվյալները և «Ֆիդայապատ»-ի իրենց առաջարկները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր