211652_close_icon
views-count4413 դիտում article-date 16:59 22-03-2018

Չինաստանը անօդաչու տանկի փորձարկում է սկսել

Չինաստանը ներկայացրել է իր առաջին անօդաչու տանկը, որը կարող է հագենալ արհեստական ինտելեկտով, այդ մասին հայտնում է [url=http://www.scmp.com/news/china/diplomacy-defence/article/2138166/china-tests-driverless-tanks-could-be-powered]South China Morning Post[/url] թերթը։ Խոսքը գնում է 59 տիպի տանկերի կատարելագործման մասին, որոնք ստեղծվել են խորհրդային T-50 տանկերի հիման վրա։ Դրանց սերիական արտադրությունը իրականացվել էր Չինաստանում 1950-ական թվականներից մինչև 80-ականների վերջը։ Զրահատեխնիկայի հարցում մասնագիտացված Tank and Armoured Vehicle ամսագրի գլխավոր խմբագիր Լյու Ցինշանի խոսքով, նշված 59 տիպի հին տանկերը Չինաստանը վերածում է ժամանակակից անօդաչուների։ Ներկա պահին Չինաստանի ազգային-ազատագրական բանակում մեծ բարեփոխումներ են ընթանում. այն գնում է դեպի մասշտաբային մոդեռնիզացում։ Ծրագիրը ենթադրում է ռադարների համար քիչ նկատելի նորագույն մարտական ինքնաթիռների ստեղծում, ինչպես նաև ավիացիոն ուժերի զարգացում։

Նմանատիպ նյութեր