211652_close_icon
views-count67823 դիտում article-date 16:30 22-03-2018

Սևանի դատարանը կալանավորեց 43-ամյա սևանցուն, ով երկաթյա ամրանով իր զոհին սպանելուց հետո «ստուգողական էլ» հարվածներ էր հասցրել օղու շշով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայր, որպեզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Սևան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Գարիկ Հայրապետյանի նկատմամբ, ով կասկածվում է համաքաղաքացի, 57-ամյա Գուրգեն Ներսեսովին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահագն Մելիքյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշել է բավարարել ավագ քննիչ Ա. Անտոնյանի միջնորդությունը, և Գ. Հայրապետյանը դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/19/1091754/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 19-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արսեն Ադամյանի), ոստիկանության Սևանի բաժնի (բաժնի պետ Վիգեն Աղեկյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության (վարչության պետ Արտավազդ Ղազարյան) և նույն քննչական վարչության Սևանի քննչական բաժնի (բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի), ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանի և մարզի ավագ դատախազ Էդիկ Հարությունյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի գործողությունների շնորհիվ բացահայտվել էր Գեղարքունիքի մարզում առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը: Մարտի 18-ին Սևան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գուրգեն Ներսեսովի հարազատները դիմել էին ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ Գ. Ներսեսովը 1 օր առաջ տանից դուրս էր եկել և չէր վերադարձել ու նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չունեն: Նույն օրը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի և Սևանի բաժնի պետի կողմից ստեղծվել էին օպերատիվ խմբեր՝ Գ. Ներսեսովին հայտնաբերելու համար: Հաջորդ օրը առավոտյան ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով Գ. Ներսեսովին սպանելու կասկածանքով Սևանի ոստիկանություն էին բերման ենթարկել Սևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գարիկ Հայրապետյանին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ Գ. Ներսեսովին ինքն էր սպանել՝ «Մինուտկա» կոչվող ռեստորանային համալիրի հետնամասում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հայրապետյանը Գ. Ներսեսովին սպանել էր երկաթե ձողով (մանդիրովկա): Ոստիկաններն ու քննիչները մինչև կասկածյալին հայտնաբերելը, 3 տասնյակից ավելի հասցեներում էին եղել: Կասկածյալն էլ ոստիկաններին և քննիչներին մատնացույց էր արել այն վայրը, որտեղ սպանել էր իր զոհին և դին թողել այնտեղ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր