211652_close_icon
views-count29004 դիտում article-date 22:55 21-03-2018

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Վրաստանի 56–ամյա քաղաքացին Mercedes–ով կողաշրջվել է. վիրավորների մեջ են Վրաստանի և Իրանի քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի DE 100 RZ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 56-ամյա Գրիգոր Լոլիշվիլին Իջևան- Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Լոլիշվիլին, նրա ուղևորներ, Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 26-ամյա Սաիդ Սախադ Ալին, 25-ամյա Շուշկո Վադիմովնան և Իրանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Մուստաֆա Շոջայինը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի ատթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր