211652_close_icon
views-count8095 դիտում article-date 22:43 21-03-2018

Բրիտանական խորհրդարանում քննարկվում է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու հարցը՝ Պուտինին համեմատելով Հիտլերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրիտանական խորհրդարանում քննարկվում է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու հարցը: Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Յեն Օսթինը հայտարարել է, որ Անգլիայի հավաքականը պետք է բոյկոտի մրցաշարն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: «Պուտինը պատրաստվում է ԱԱ-2018-ը օգտագործել այնպես, ինչպես Հիտլերն օգտագործեց 1936թ. Բեռլինի Օլիմպիադան: Ես չեմ կարծում, որ Անգլիայի հավաքականին արժե մասնակցել դրանում: Չեմ կարծում, որ մենք պետք է աջակցենք Պուտինին, որն այդ մրցաշարն օգտագործում է որպես փիառ-միջոցառում, որպեսզի թաքցնի մարդու իրավունքներ կոպիտ խախտումները, որոնց համար պատասխանատվություն է կրում», հայտարարել է Օսթինը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը համաձայնվել է Օսթինի հետ. «Կարծում եմ, ձեր նշած բնութագրումը, թե ինչ է լինել Մոսկվայում՝ աշխարհի առաջնությունում, շատ ճիշտ համեմատություն էր 1936 թվականի հետ: Անկեղծ ասած, մասնակցել Պուտինի գովերգմանը՝ մարզական միջոցառման միջոցով՝ դա նողկալի հեռանկար է», հայտարարել է Ջոնսոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր