211652_close_icon
views-count48730 դիտում article-date 22:27 21-03-2018

Նոր մանրամասներ Արթիկի գաղութում տեղի ունեցած արտառոց դեպքից. թմրամիջոցը հայտնաբերվել է 47-ամյա բանտի աշխատակցի հետույքի արանքից

Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից անօրինական գործողություն կատարելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 18-ին, առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պահատանը կից խուզարկության առանձնասենյակում անձնական խուզարկության են ենթարկել նշված հիմնարկի ԱԱԲ 2-րդ կարգի մասնագետ, ենթասպա, Արթիկ քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Աղաքարյանին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջինիս հետույքի արանքից հայտնաբերվել և առգրավվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ: Փաթեփը բացելուց հետո նրա մեջ հայտնաբերվել է ներարկիչ: Հ. Աղաքարյանը խոստովանել է, որ մարտի 17-ին երեկոյան նշված փաթեթը իրեն է փոխանցել մի անծանոթ տղամարդ և խնդրել է, որպեսզի այն փոխանցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կալանավորը Գյումրի քաղաքի Արագած 2-րդ թաղամասի բնակիչ, նախկինում 2 անգամ դատապարտված, անցյալ տարվա մարտի 9-ից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի հատկանիշներով դատապարտված, 41-ամյա Զորիկ Մեսինյանն է: Հ. Աղաքարյանի մոտից հայտնաբերվածը փաթեթավորվել է և նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և բանտի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել: Այնուհետև, մարտի 19-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կեսօրին տեսակցությունների տրամադրման և հանձնուքի ընդունման սենյակում զննույթան են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 49-ամյա Սամսոն Եղիազարյանի կողմից բերված և Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Գարիկ Տոնոյանին հասցեագրված հանձնուքը: Աշխատակիցները նրա մեջ եղած հացի մեջ հայտնաբերել են սպիտակ թղթով փաթեթավորված սպիտակ գույնի 2 դեղահաբ, դեղահաբի վնասված 4 կտոր և դեղահաբի փշրանքներ: Ս. Եղիազարյանը բանտի աշխատակիցներին հայտնել է, որ հանձնուքը Գյումրի քաղաքում իրեն փոխանցել է անծանոթ տղամարդ և ինքը տեղյակ չէ թե ինչ է եղել դրա մեջ: Այս դեպքով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/21/1091885/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին, այն է` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր, որոնք հիշյալ կալանավորին իրացնելու նպատակով փոխադրել է աշխատավայր: Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Հ. Ա.-ն նույն հիմնարկում պահվող կալանավոր Զ. Մ.-ի կողմից առաջարկ է ստացել կաշառքի դիմաց ապօրինի ձեռք բերել և վերջինիս փոխանցել թմրամիջոց ու պրեկուրսոր: Հ. Ա.-ն, ընդունելով կալանավորի առաջարկը, 17.03.2018թ.-ին ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր