211652_close_icon
views-count2862 դիտում article-date 23:06 21-03-2018

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 21-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումները: Կողմերը բարձր են գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությունն ու կարևորել հետագա համագործակցության շարունակականությունը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների տեսանկյունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր