211652_close_icon
views-count30268 դիտում article-date 21:32 21-03-2018

ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել 14 ընտրատեղամասերում

ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել Ռուսաստանի 13 ընտրատեղամասերում և արտերկրում գտնվող մեկ ընտրատեղամասում: Այս մասին [url=http://tass.ru/politika/5053362]tass[/url] գործակալությանը հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Բուլաևը: ՌԴ ԿԸՀ անդամ Վասիլի Լիխաչովը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել Ավստրալիայում գտնվող ընտրատեղամասում: Ավելի վաղ ՌԴ ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահի ընտրություններում խախտումների վերաբերյալ բողոքները քննարկվելու են հինգշաբթի օրը հատուկ ձևավորվող աշխատանքային խմբի կողմից:

Նմանատիպ նյութեր