211652_close_icon
views-count3888 դիտում article-date 20:44 21-03-2018

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի հաղթողներին

Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի արդյունքերը: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը: Հարկ է նշել, որ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևանի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 171 կրթական հաստատություն, որոնցից եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել 10-ը դպրոցների թիմեր: Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 և Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 հիմնական դպրոցների թիմերը: Հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն, ի դեպ, ավանդույթի համաձայն այս տարի ևս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում:

Նմանատիպ նյութեր