211652_close_icon
views-count11521 դիտում article-date 19:20 21-03-2018

Սթիվեն Հոքինգի աճյունը կամփոփվի Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի գերեզմանների կողքին

Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կհանձնեն Վեսթմինսթերյան աբբայությունում, Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի աճյունների կողքին, տեղեկացնում է [url=http://www.bbc.com/russian/news-43479351]BBC[/url]-ն: Հոքինգի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին: Դրան ներկա կլինեն նրա հարազատները, ընկերները և գործընկերները: [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/14/1091315/]Հիշեցնենք[/url], որ Սթիվեն Հոքինգը մահացել է մեկ շաբաթ առաջ, մարտի 14-ին, 76 տարեկանում: Նա բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է, ներառյալ «Ժամանակի համառոտ պատմություն», «Սև անցքերը և երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կճեպի մեջ» այլն:

Նմանատիպ նյութեր