211652_close_icon
views-count124285 դիտում article-date 15:50 21-03-2018

Արտակարգ դեպք «Արաբկիր» բժշկական կենտրոնում. 2-ամյա երեխան բժիշկների սխալ բուժումների պատճառով հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում. ծնողներին չեն թողնում տեղափոխել այլ հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մոտ 2 տարի է՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնի 1-ին մանկական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում բուժում է ստանում 2-ամյա Նարեկ Գյուրջինյանը, որի ծնողները պնդում են, որ երեխայի վիճակը գնալով վատանում է հենց բժիշկների մեղքով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրը՝ Քրիստինե Սարգսյանը, ասաց. «Մեր երեխան «Արաբկիր» բժշկական կենտրոնում է գտնվում 2016 թվականի հուլիսի 22-ից, միչև 1 տարեկան դառնալը՝ կրծքային բաժանմունքում, իսկ հետո` 1-ին մանկական բաժանմունքում: Մեր երեխան իրեն լավ էր զգում, միայն փոքր-ինչ ջերմություն ուներ, իր հիվանդասենյակ բերեցին մեկ այլ վիրուսակիր երեխա: Չնայած նրան, որ մենք բողոքեցինք, որ մեր երեխան թույլ է, կարող է հիվանդանալ, մեկ է, ուշադրություն չդարձրեցին: Երեխան այդ բոլոր ինֆեկցիոն հիվանդություններով վարակվեց, սկսվեց գրիպ, հազ, մի քանի անգամ թոքաբորբ, ինչն էլ հանգեցրեց նրան, որ հիմա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այստեղ ուժեղ անտիբիոտիկներ ներարկելու պատճառով վնասվեց ականջի ներվը, սխալ ներարկումների պատճառով կրծքավանդակը ձևափոխվեց, ոտքերը ձևափոխվեցին, ներքին օրգանների հետ խնդիրներ առաջացան։ Մի խոսքով, ոսկրային համակարգերը ևս խանգարվեցին: Ես անգամ բարձրացել եմ Արման Բաբլոյանի մոտ՝ խնդրանքով, որ ինքը տեղյակ լինի, թե ինչպիսի սխալ դեղորայքեր են ներարկում, ինչպիսի անհետևողական և անփույթ վերաբերմունք են ցուցաբերում երեխայիս, բայց նա ինձ շատ կոպիտ կերպով դուրս հրավիրեց իր սենյակից՝ ասելով, որ՝ գնա, երեխուդ վերցրու ու դուրս արի հիվանդանոցից, անգամ ինձ իր սենյակից հանելու համար անվտանգություն կանչեց: Մի խոսքով, երեխայիս վիճակը հիմա շատ ծանր է։ Խնդրում եմ բժիշկներին, որ նրան տեղափոխենք այլ հիվանդանոց, սակայն չեն համաձայնվում, եթե այստեղ մնանք, երեխաս հնարավոր է, որ անգամ մահանա իրենց մեղքով: Խնդրում եմ Առողջապահության նախարարության արձագանքը, որ երեխայիս տեղափոխենք այլ բժշկական հաստատություն: Նաև ուզում եմ, որ իմ նման իրավիճակում ոչ մի ծնող չհայտնվի, այստեղ իսկապես բարձիթողի վիճակ է տիրում»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր