3554 դիտում
15:37 21-03-2018
ՀՀ-ում Ամերիկայի առևտրի պալատը ներկայացրել է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները ու մարտահրավերները
Ս.թ.-ի մարտի 19-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչության շենքում, ԱՄՆ և ՀՀ կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպեցին երկու երկրների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (ԱՆՇՀ) 2018 թվականի խորհրդի նիստի շրջանակներում:
Միջկառավարական նիստի նպատակն էր քննարկել երկու երկրների միջև առևտրի և ներդրումների թե՛ ընդլայնման հնարավորությունները, թե՛ խոչընդոտների վերացման ուղիները:
Քննարկման առանցքային թեմաներն էին առևտրի տեխնիկական խոչընդոտները, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, մաքսային համակարգը և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը:
Հաշվի առնելով, որ ԱՆՇՀ խորհուրդը նպատակ է հետապնդում ընդգրկել մասնավոր հատվածը, բիզնես-կառավարություն հանդիպման ժամանակ ՀԱԱՊ-ի նախագահ՝ պարոն Արա Հովսեփյանը, ներկայացրեց հայկական գործարար համայնքի կողմից բարձրացրած միջոլորտային խնդիրները, ինչպիսիք են՝ «մրցակցության մասին» օրենքի անաչառ և արդար կիրառումը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, իրավական դաշտի կանխատեսելիությունը, ԵՎՐԱԶԵՍ-ի և Եվրոմիության համագործակցության շրջանակներում բարեփոխումների օրակարգը:
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը նաև ներկայացնել է գյուղատնտեսության, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև դեղագործության և կենսատեխնոլոգիայի ոլորտներին առնչվող հարցերը:
Պարոն Արա Հովսեփյանը խրախուսեց երկու կառավարություններին համագործակցել մասնավոր հատվածի հետ՝ ընդգրկելով այն ՀՀ-ԱՄՆ ԱՆՇՀ խորհրդի աշխատանքային խմբերում: Պարոն Հովսեփյանը նաև կարևորեց «հաշվետվողականության» մեխանիզմի ստեղծումը, որը հնարավորություն կտա գործարար համայնքին հետևել բարձրաձայնված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքին: «Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը, որպես երկրի առաջատար և դինամիկ գործարար ասոցիացաներից մեկը, պատրաստ է աջակցել պետական-մասնավոր հատվածների կառուցողական երկխոսությանը և ներկայացնել լուծումներ և առաջարկներ՝ ելնելով իր 120-ից ավել անդամ ընկերությունների փորձից և ներուժից»,- նշեց պարոն Հովսեփյանը:
Բիզնես-կառավարություն նիստը եզրափակվեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն՝ պարոն Քրիստոֆ Սփեքի կողմից, որը ներկայացրեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի Հայաստանում 22 տարվա գործունեության ընթացքում հաջողության պատմության շարունակության հնարավորությունների և մարտահրավերների մասին:
ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի մայիսի 7-ին և նպատակ է հետապնդում առևտրի և ներդրումների ընդլայնումը։
Նմանատիպ նյութեր
7549 դիտում
18:12 08-06-2017
Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում նախատեսվում է Հայաստանի դիրքի բարելավում
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը