211652_close_icon
views-count4099 դիտում article-date 15:26 21-03-2018

Ֆրանկոֆոնիայի զարգացումն Արցախի առաջնահերթությունների շարքում է

Մարտի 21-ին տեղի է ունեցել «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ և նշել, որ ֆրանսերեն լեզվի ուսուցման, տարածման, հանրության ավելի լայն հատվածներին հաղորդակից դարձնելու ծրագրերը իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում են: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը լուրջ հեռանկարներ ունի և առկա ռեսուրսները թույլ են տալիս հումանիտար ու մշակութային ոլորտներին զուգահեռ փորձի փոխանակում կատարել նաև տնտեսության և տեղական ինքնակառավարման բնագավառներում: Որպես հաջողված օրինակ նշվել է վերջերս Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակության այցն ու քույր քաղաք Ասկերանի հետ կապերի խորացման ցանկությունը՝ հստակ օրակարգով: Այնուհետև բարեկամության շրջանակի անդամները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, տարվա կտրվածքով սպասվող միջոցառումների և դրանց նախապատրաստության հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր