2931 դիտում
16:57 21-03-2018
Դավիթ Հարությունյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է իրավական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիյան Ըրլունին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արդարադատության նախարարը շնորհավորել է դեսպանին Չինաստանի նախագահի վերընտրման կապակցությամբ և ընդգծել, որ հայ-չինական բարեկամությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանը դեսպան Ըրլունի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել երկու երկրների միջև դատապարտյալների փոխանցման և էքստրադիցիայի վերաբերյալ համաձայնագրերի կնքման հնարավորություններին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և հրավիրել մասնակցելու 2018 թվականին Պեկինում կայանալիք միջազգային իրավական համաժողովին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու և չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը:
Նմանատիպ նյութեր
871 դիտում
14:43 10-02-2024
ԲՏԱ նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները
1330 դիտում
16:19 08-04-2016
Հայաստանն ու Չինաստանը իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունեն
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
667 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը