211652_close_icon
views-count3801 դիտում article-date 13:42 21-03-2018

Բակո Սահակյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի եւ կաթողիկոսության հոգեւոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Ա կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար՝ կարեւորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:

Նմանատիպ նյութեր