211652_close_icon
views-count6438 դիտում article-date 23:09 20-03-2018

«Ռեալը» պատրաստ է Ալիսոնի համար վճարել 60 մլն եվրո

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնին: Մադիդյան ակումբը 25-ամյա բրազիլացի դարպասապահի համար պատրաստ է հռոմեացիներին վճարել 60 մլն եվրո: Ալիսոնի հետ «Ռեալը» մտադիր է 5-ամյա պայմանագիր կնքել՝ կրկնապատկելով նրա ներկայիս աշխատավարձը: Ֆուտբոլիստ «արքայական» ակումբում կարող է վաստակել տարեկան 5 մլն եվրո: «Լիվերպուլը» նույնպես հավակնում է Ալիսոնին, սակայն վերջինս «Ռոմայից» հեռանալու դեպքում գերադասում է «Ռեալի» տարբերակը: Բոլոր դեպքերում, «Ռոմայում» հույս ունեն պահել իրենց դարպասապահին և նրան հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցություններ են վարում:

Նմանատիպ նյութեր