211652_close_icon
views-count6846 դիտում article-date 21:34 20-03-2018

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը 20 տարեկան է

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը (ԵՊԼՀ ՈՒԽ) 20 տարեկան է: Այսօր՝ մարտի 20-ին, ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից կազմակերպված հոբելյանական միջոցառմանը պարգևներ հանձնվեցին ՀՀ ԱԺ նախարարի, ՀԵՀ-ի, ԿԳ նախարարի, Երևանի քաղաքապետարանի կողմից: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը և մի շարք այլ պետական գերատեսչությունների ղեկավարներ: Միջոցառման ժամանակ պարգևատրվեցին ՈւԽ 20-ամյա պատմության մեջ իրենց ներդրումն ունեցած անհատները: Ներկայացվեց նաև ՈՒԽ-ի 20-ամյա պատմությանը նվիրված ֆիլմ: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ուսանողական կառույցին 20-ամյա հոբելյանի առիթով, նշեց. «ԵՊԼՀ-ն այն կրթական հաստատություններից է, որը մեր անկախության հետ միասին կարողացավ ոչ միայն պահպանել իր կենսունակությունը, այլև ակտիվ կերպով ապրում է իր կյանքով: Այստեղ ամենամեծ դերակատարությունն ուենք դո′ւք, սիրելի′ ուսանողներ»: Նախարարը նաև հայտնեց, թե ակամայից հիշել է 1988-ը, երբ առաջին ուսանողական խորհուրդները համախմբված փորձում էին հասկանալ, թե ինչպես պետք է գնա շարժումն ու ինչ ձևով ուսանողությունը պետք է կազմակերպվի և ինչ ձևաչաձով պետք է կարողանա իր շահերը պաշտպանել: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը հայտարարեց՝ ցանկացած բուհի համար մեծ պատիվ է ունենալ նման կայացած ուսանողական կառույց. «Տարբեր բուհերում մեր ուսանողական կառույցները հերթով ապացուցում են, թե ինչ է ուսանողական ոգին ու կամքը: Շատ տեղերում պայքար են սկսում ուսանողական կառույցների դեմ՝ առանց հասկանալու, որ ուսանողական շունչը որևէ տեղ չես կարող զսպել: Ուսանողների հետ պիտի ընկերություն անել, նրանց սիրել, քանի որ բուհերը ստեղծված են բացառապես ուսանողների համար»: Պարոն Ավագյանը հիշեց, թե ժամանակին, երբ նոր էին ստեղծվում ուսանողական կառույցները, մարդիկ շատ լավ չէին հասկանում, թե ինչու է պետք ուսանողական կառույցը: Պարոն Ավագյանը շնորհավորեց նաև այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ աջակցել են ուսանողական կառույցին ձևավորվելու և նոր բնավորության գծեր ձեռք բերելու համար: ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռոզա Հակոբյանը վստահեցրեց՝ 20 տարի շարունակ ուսանողական խորհուրդը եղել է հիշողություններ ստեղծող, բազմաթիվ ծանոթություններ նվիրող, ամենակարևորը, ուսանողների իրավունքներն ու շահերը միշտ բարձր գնահատող կառույց. «Արդեն հինգ տարի լինելով ԵՊԼՀ ուսանողական խորհրդի մի մասնիկը՝ կարող եմ ասել, որ ուսանողական խորհուրդն իր հաստատուն և հիմնավոր դերն ունի ուսանողության շահերի և իրավունքների պաշտպանության, երիտասարդների կայացման և ստեղծարար մտքի ձևավորման և զարգացման գործում»: Նշենք, որ հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ժամանակ ելույթ ունեցան ԵՊԼՀ ՈւԽ բարեկամ, հայկական էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիները, ԵՊԼՀ տաղանդաշատ ուսանողներն ու շրջանավարտները: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր