Կբարեկարգվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է կազմակերպել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: