211652_close_icon
views-count11748 դիտում article-date 15:08 20-03-2018

Դիդյե Դեշամ. «Մանչեսթեր Յունայթեդում» իրավիճակը չի բավարարում Պոգբային

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վիճակը «Մանչեսթեր Յունայթեդում»: Պոգբան վերջին շրջանում կորցրել է տեղը մանկունյանցիների հիմնական կազմում: «Նման իրավիճակը չի կարող նրան բավարարել, քանի որ Պոլն ունակ է ավելիին: Պատճառները կարող են շատ լինել, սակայն նա չի կարող գոհ լինել այս վիճակից: Ինչպես միշտ՝ նման իրավիճակներում, ես կզրուցեմ Պոլի հետ, որ ավելի հստակ հասկանամ իրավիճակը, քանի որ ամբողջությամբ չեմ տիրապետում տեղեկատվությանը», ասել է Դեշամը:

Նմանատիպ նյութեր