211652_close_icon
views-count18783 դիտում article-date 09:49 20-03-2018

Ավտովթար Արմավիրի մարզում. 29-ամյա վարորդը ML-ով բախվել է 25-ամյա կին վարորդի Mercedes-ին և հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում 29-ամյա Նարեկ Բաբայանը իր վարած Mercedes ML մակնիշի 10 ML 005 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 23-ամյա Վարդուհի Տերտերյանի վարած Mercedes B 170 մակնիշի 55 VV 095 համարանիշի ավտոմեքենային և դուրս գալով երթևեկելի գոտուց՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր