211652_close_icon
views-count8813 դիտում article-date 22:11 18-03-2018

Հայաստանում անցկացվում է «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» ավտոմրցարշավ. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեխնիկական աջակցությամբ «4x4 Off Road» ակումբը այսօր՝ մարտի 18-ին, ՀՀ Կոտայքի մարզում` Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում, կազմակերպում է «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավը: Մրցարշավին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 70 արտաճանապարհային դասի ավտոմրցարշավորդներ։ Մասնակիցները մրցում են 3 հիմնական դասերում՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով ճանապարհներ: Նշենք, որ միջոցառման կազմակերպիչ «4x4 Off Road» ակումբը յուրաքանչյուր տարի ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպում է «Մուլտի Ֆորս» միջազգային մրցարշավը, որին մասնակցում են 5 երկրների ավելի քան 200 ավտոմրցարշավորդներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր