211652_close_icon
views-count22625 դիտում article-date 13:25 17-03-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գյուղապետի և հովվի վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով

Երեկ՝ մարտի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ծաղկալանջ գյուղի ղեկավար, 35-ամյա Մանվել Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ գյուղ շտապ ոստիկան ուղարկեն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ, ինչպես նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, կեսօրին Ֆերիկ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Ամար Մռտոյանը իր կնոջ՝ 39-ամյա Սաբրինա Նաբոյանի հետ, ըստ գյուղապետի հայտարարության, դիտավորյալ ոչխարների հոտը արածացրել են Ծաղկալանջ գյուղի տարածքում գտնվող գյուղապետին պատկանող առվույտի դաշտում, ինչի հետևանքով առվույտը վնասվել է, և գյուղապետի հայտարարության համաձայն՝ ինքը կրել է մոտ 715 հազար դրամի վնաս։ Տեսնելով այդ ամենը՝ Մ. Մկրտչյանը, ով Ծաղկալանջի գյուղապետն է, պահանջել է, որպեսզի հոտը դուրս բերեն առվույտի դաշտից, սակայն այն վերածվել է վիճաբանության, իսկ հետո՝ ծեծկռտուքի։ Արդեն դեպքի վայրում Ս. Նաբոյանը հայտարարել է, որ Մ. Մկրտչյանը իրեն ծեծի է ենթարկել։ Երկուսն էլ տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ տվել են բացատրություններ և երկուսին էլ հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Բաբայանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր