211652_close_icon
views-count5756 դիտում article-date 16:40 16-03-2018

Նորին Գերազանցություն Թայլանդի Թագավորության արքայադուստրն այցելել է Մատենադարան

Մարտի 16-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց Նորին Գերազանցություն Թայլանդի Թագավորության արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Մահա Չակրի Սիրինդհորնը շրջեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը: Արքայադուստրը շրջայց կատարեց նաև Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացավ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին: Շրջայցից հետո տեղի ունեցավ նվերների փոխանակում: Այցի ավարտին իր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառեց «Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյան»-ում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր