5079 դիտում
23:18 15-03-2018
Գարնանային ծառատունկի համար մայրաքաղաք են ներկրվել գնդաձև ակացիաներ ու նոճիներ
Մայրաքաղաքում գարնանային ծառատունկը կազմակերպելու նպատակով Իրանից ներկրվել են դեկորատիվ ծառեր՝ շուրջ 3500 գնդաձև ակացիա և 700 նոճի:
Դրանք շուրջ 12000 տեղական տնկիների հետ կհամալրեն երևանյան փողոցներն ու հրապարակները, այգիները, պուրակներն ու բակային տարածքները: Ի դեպ, ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր դեկորատիվ ծառերն ընտրվել են ոլորտի մասնագետների կարծիքները հաշվի առնելով և հարմարեցված են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին:
Ծաղկապատման ծրագրի շրջանակում էլ Հոլանդիայից ներկրվել է շուրջ 1 100 000 ծաղկասածիլ: Դրանք այժմ ժամանակավորապես տեղափոխվել են Երևանի քաղաքային տնկարան, իսկ ապրիլի 25-ից արդեն կտնկվեն վարչական շրջանների՝ այդ նպատակով առանձնացված տարածքներում:
Նմանատիպ նյութեր
683 դիտում
19:53 10-04-2015
Գարնանային ծառատունկի համար անհատույց տրամադրվել են շուրջ 170 000 տնկիներ
877 դիտում
14:21 13-05-2023
«Սևան» ազգային պարկի տարածքում շարունակվում են գարնանային ծառատունկի աշխատանքները
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»