211652_close_icon
views-count26564 դիտում article-date 01:56 14-03-2018

Չեմպիոնների լիգա. Բեն-Յեդերը «թաղեց» «Մանչեսթեր Յունայթեդին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի սենսացիոն պարտություն կրեց իսպանական «Սևիլյայից»՝ 1:2, թեպետ, հանդիպման ընթացքից ելնելով, այս հաշիվը անակնկալ համարել չի կարելի: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 0:0, ինչը բացառապես Դավիդ Դե Խեայի հերոսությունների շնորհիվ էր: Պատասխան խաղում էլ «Սևիլյան» ավելի ակտիվ էր, համարձակ և հատկապես երկրորդ խաղակեսում արդեն ճնշող առավելություն ուներ, և միայն Դե Խեայի շնորհիվ էր Մոուրինյոյի թիմը անառիկ պահում դարպասները: 72-րդ րոպեին Վիչենցո Մոնտելան խաղադաշտ մտցրեց ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն-Յեդերին, որն էլ հանդիպման հերոսը դարձավ: Մտնելուց ընդամենը 2 րոպե անց Բեն-Յեդերը վերջապես խոցեց դե Խեային: Անցավ 4 րոպե, և նա ևս մեկ անգամ գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Առավելագույնը, ինչ կարողացավ անել անգլիական թիմը, Լուկակուի գոլն էր 84-րդ րոպեին: Ընդ որում, դրանից հետո «Սևիլյան» մի քանի հրաշալի պահ ստեղծեց, սակայն Դե Խեայի ֆանտաստիկ խաղի արդյունքում հաշիվն անփոփոխ մնաց՝ 1:2, և Իսպանիայի առաջնության հինգերորդ թիմը արժանի հաղթանակ տանելով, դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Զուգահեռ խաղում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ Էդին Ջեկոյի գոլի շնորհիվ հաղթեց ուկրաինական «Շախտյորին», և՝ քանի որ առաջին խաղում պարտվել էր 1:2, դրսում խփած գոլի հաշվին նույնպես դուրս եկավ հաջորդ փուլ: [b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ [/b] [b]«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 0։0) [/b]Ռոմելու Լուկակու, 84 - Վիսամ Բեն-Եդեր, 74, 78 [b]«Ռոմա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 1։2) [/b]Էդին Ջեկո, 52
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր