211652_close_icon
views-count6507 դիտում article-date 21:27 13-03-2018

Հայ մուայթայիստ Ալբերտ Ամիրջանյանի բացառիկ հաջողությունը Վալենսիայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ամիրջանյանը հերթական հաղթանակն է տոնել: Վալենսիայում կայացած Mix fight հեղինակավոր մրցաշարում Ամիրջանյանը հաղթել է մարոկկացի Սուֆիան Բեն Զերուկին: Ամիրջանյանն իրավունք է ստանալու մասնակցել աշխարհահռչակ «Golden Glory» մրցաշարին: Ads by Digisales Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը Armsport.am-ին հայտնեց, որ Ալբերտը մայիսին Հայաստանի մուայթայի հավաքականի հետ մեկնելու է Մեքսիկա՝ մասնակցելու աշպարհի առաջնությանը: Բրուտյանը հավելեց նաև, որ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան հավատարիմ իր սկզբունքներին շարունակում է մեծ ծրագրեր իրականացնել, որը նպաստելու է մարզաձևի զարգացմանը Հայաստանում և արտասահմանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր