3475 դիտում
16:15 13-03-2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի նորանշանակ դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի արտակարգ և լիազոր դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Նշելով, որ այս տարի Հայաստանն ու Մալայզիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև դեռևս 17-րդ դարից եկող պատմական առնչությունները ամուր հիմք են այդ ջերմ կապերը միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վերածելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումն ու ընդլայնումը, որը, Նախագահի համոզմամբ, թույլ կտա նոր լիցք հաղորդել փոխգործակցությանը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Մալայզիայի միջև միջազգային կազմակերպություններում առկա արդյունավետ համագործակցության մասին: Նախագահը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ շարունակել խորացնել փոխգործակցությունը:
Դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս ջանք չի խնայի ամրապնդելու հայ-մալայզիական կապերը՝ հնարավորինս նպաստելով ամենատարբեր բնագավառներում ակտիվ շփումներին, փոխճանաչելիության մեծացմանը և համագործակցության զարգացմանը: Հանդիպմանը դեսպանն իր մոտեցումներն ու պատկերացումներն է ներկայացրել մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Հանրապետության Նախագահը ողջունել է դրանք ու ընդգծել, որ դեսպանի գործնական տրամադրվածությունը լավատեսություն է ներշնչում, որ, իրոք, առաջիկայում երկկողմ հարաբերություններում ակտիվություն կարձանագրվի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2386 դիտում
15:17 29-11-2017
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6601 դիտում
18:37 10-01-2018
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նորանշանակ դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3039 դիտում
19:46 02-02-2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
361 դիտում
22:34 28-03-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
346 դիտում
22:19 28-03-2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև
379 դիտում
21:42 28-03-2024
Տիգրան Ավինյանը Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր է քննարկել քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ