211652_close_icon
views-count4675 դիտում article-date 16:28 13-03-2018

Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին և Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառում

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն անդրադարձավ Ղարաբաղյան շարժման պատմությանը, Արցախի ժողովրդի` ինքնորոշման և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու հայտին և Ադրբեջանի` այդ խաղաղ գործողություններին ոճրագործությամբ, հայատյաց քաղաքականությամբ և բացահայտ ագրեսիայով պատասխանելուն: ՀՀ դեսպանը ներկայացրեց 1988թ. փետրվարի 28-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի պատմությունը, դրանք բնորոշելով որպես ցեղասպան գործողություններ՝ ի շարունակություն Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության: Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի համատեքստում ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն ամրագրվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներում, ճանաչում է ստացել միջազգային հանրության կողմից: Արարողության ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում` զոհված հայ ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, Հայ Առաքելական Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանի կողմից մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված կարգ:

Նմանատիպ նյութեր