4952 դիտում
10:43 13-03-2018
Լոս Անջելեսում ՌԴ նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկություն է կատարվել. «Ամերիկայի ձայն»
Կիրակի օրը՝ մարտի 11-ին, Լոս Անջելեսի թիվ 8275 ընտրական տեղամասում անցկացվեց մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4295613.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Ի նշան բողոքի՝ Ռուսաստանի քաղաքացի Վիտալին ընտրական տեղամաս էր ներկայացել իր ուրույն պաստառով:
«Ես ոչ մեկի օգտին չեմ քվեարկել և իմ քվեաթերթիկի վրա գրել եմ, որ չեմ հավատում այս կրկեսին: Բոլոր թեկնածուները քաղաքականության մեջ են 30 տարուց ավելի և քաղաքական ասպարեզից չեն հեռանում»,- պատմեց Վիտալին:
Բնականաբար, ակտիվիստի այս քայլը ջերմեռանդությամբ չողջունվեց Ռուսաստանի ներկայիս իշխանությունների կողմնակից Ռուսաստանի Դաշնության մի քանի քաղաքացիների կողմից:
«Մենք հարգում ենք Ամերիկան և ամերիկացիներին, հարգում ենք նաև ազատ ընտրություններին մասնակցելու իրավունքը: Իսկ նման մարդիկ թող չխանգարեն Ռուսաստանում կայանալիք ազատ ընտրությունները»,- ասաց Լյուդմիլան:
Իրենց նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Լոս Անեջելես էին ժամանել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից: Աննան, ով արդեն երկար տարիներ է՝ բնակվում է Լաս Վեգասում, Վլադիմիր Պուտինի երդվյալ երկրպագուներից է:
«Ռուսաստանի լուրերին մենք հետևում ենք ամեն օր ու տեղյակ ենք ամեն ինչից, նույնիսկ ավելի շատ՝ քան ռուսաստանցիները: Մենք հպատանում ենք Ռուսաստանի նախագահով և այս անգամ կրկին բոլորս քվեարկել ենք Վալդիմիր Վլադիմիրովիչի օգտին: Մենք շատ ենք ցանկանում, որ նա վերընտրվի, քանի որ նա ամենաուժեղ և ամենախելացի թեկնածուն է, իսկ Ռուսաստանը ամենահզոր երկիրն է»,- ասում է Աննան:
Նոր սերնդի ներկայացուցիչները՝ ի տարբերություն ավագ սերնդի, մատնանշում են քաղաքացիական դիրքորոշում ունենալու և համակարգային փոփոխության կարևորությունը: Նրանցից շատերը քվեարկում են առաջին անգամ:
«Եթե բոլորը մտածեն, որ ընտրություններին իրենց մասնակցությամբ միևնույն է ոչինիչ չի փոխվելու, այդ դեպքում մեզ մոտ ոչինչ չի փոխվի և մենք միշտ կունենանք նույն նախագահը», - գտնում է Մարինան:
Մինչ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից ոմանք նշում էին, որ քվեարկել են փոփոխության, նրանց բառերով՝ Քսենիա Սոբչակի օգտին, նրանց մի մասն էլ հումորով արձանագրում էր, որ Ռուսաստանի նախագահի բոլոր թեկնածուներն առանց բացառության «կեղծ» են, այլ կերպ ասած՝ ղեկավարվում են Կրեմլի, այն է՝ Վլադիմիր Պուտինի կողմից:
Նմանատիպ նյութեր
7983 դիտում
11:35 20-07-2021
Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանին․ «Ամերիկայի ձայն»
3751 դիտում
12:22 08-11-2016
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը նոր ռեկորդ է սահմանում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը