211652_close_icon
views-count135051 դիտում article-date 15:02 12-03-2018

Խոշոր պայթյուն Արմավիրի մարզում. Փարաքարում գազաբալոնի պայթյունի հետևանքով Nissan-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի հարևանությամբ գտնվող «Թոնրի լավաշ»-ի հարևանությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունը առաջացել է Nissan մակնիշի 35 OF 192 համարանիշի ավտոմեքենայից։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի շենք-շինությունների ապակիներ։ Պայթած գազաբալոնի բեկորները հայտնաբերվել են պայթյունի վայրից մոտ 200-300 մետր հեռավորության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, լրացուցիչ ժամանել են նաև մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Արմավիրի մարզային տեսչության ծառայողները՝ տեսչության պետ Գարիկ Կոստանյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են։ Տեղում դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թեմուր Ջնդոյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում փրկարարները նաև օգնություն են ցուցաբերել վարորդի մորը, ում ինքնազգացողությունը վատացել էր։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ փրկարարների ու շտապօգնության ժամանումը, վիրավորին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գտնվող հացատան աշխատակիցները։ Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Միշա Սողոմոնյանի անվամբ, իսկ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Զոհրաբ Սողոմոնյանն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր