211652_close_icon
views-count105997 դիտում article-date 13:18 12-03-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Աշտարակում՝ կոյուղու դիտահորի մեջ, հայտնաբերվել է դեռևս չձևավորված մարդու պտուղ. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նորածնի դին նշված դիտահորի մեջ հայտնաբերել են Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր ահազանգ են ստացել, որ դիտահորը խցանված է։ Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը, ով հայտնել է, որ հայտնաբերվածը չձևավորված մարդու պտուղ է։ Ավելի մանրամասն զննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով՝ պտուղը արկղով տեղափոխվեց Աշտարակի հիվանդանոցի դիահերձարան։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Կարեն Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ա. Երիցյանի որոշմամբ ստեղծվել են մի քանի օպերատիվ խմբեր՝ Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մարտիրոսյանի, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Շանթ Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, պտուղը այնտեղ նետած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր