14106 դիտում
22:36 10-03-2018
Երգիչ Նշան Հայրապետյանը՝ «Կոկաինա»-ի հաջողության և անցած ուղու մասին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երգիչ Նշան Հայրապետյանը Նյու Յորքում մրցանակի է արժանացել: «Golden Panther Music Awards 2018»-ի և երգչի անցած ուղու մասին մանրամասները ներկայացնում ենք ստորև՝հարցազրույցի տեսքով:
[b] Ե՞րբ և որտե՞ղ է կայացել մրցանակաբաշխությունը:
[/b]
-Մրցանակաբաշխությունը կայացել է փետրվարի 24-ին՝ Նյու-Յորք քաղաքում:
[b]Ո՞ր երգով և ի՞նչ մրցանակի եք արժանացել:
[/b]
-Իմ «Կոկաինա» երգը «Golden Panther Music Awards 2018»-ում արժանացավ «Տարվա լավագույն ակումբային հիթ» մրցանակին:
[b]Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցանակաբաշխությանը:
[/b]
-Ես տեղյակ չեմ եղել մրցանակաբաշխության մասին: Ինձ մրցանակաբաշխության կազմակերպիչները հրավեր են ուղարկել մասնակցելու և ստանալու մրցանակը:
[b]Կարևորո՞ւմ եք նման մրցանակաբաշխությունները, պարգևատրումները:
[/b]
-Այո, իհարկե: Յուրաքանչյուր երգչի համար կարևոր է գնահատված լինելը: Կարծում եմ՝ առավել հաճելի է, երբ մրցանակաբաշխությունը կատարվում է հայրենիքից դուրս:
[b]Ձեր հաջողության գաղտնիքը:
[/b]
-Աշխատասիրությունն ու նվիրումը սիրելի գործին:
[b]Ի՞նչ ոճի երաժշտությունն է Ձեզ ավելի հարազատ: Կատարում եք հիմնականում հոգո՞ւն մոտ, թե լսարանի պահանջին համապատասխան երգեր:
[/b]
-Ես իմ երգացանկում չունեմ այնպիսի երգեր, որոնք ուղղակի կատարում եմ: Ամեն երգն ինձ հարազատ է: Իսկ հոգուս ավելի մոտ են մեր հայկական, ազգագրական երգերը, որոնք նույնպես ընդգրկված են իմ երգացանկում:
[b]Ի՞ նչ է պետք երգչին հանդիսատեսի սիրտը գրավելու համար:
[/b]
-Անկեղծ ելույթը հանդիսատեսին գրավելու համար բավական է:
[b]Նշան, մի փոքր հետ գնանք. պատմեք մեզ երաժշտական Ձեր անցած ուղու մասին: Ինչպե՞ս սկսվեցին առաջին քայլերը:
[/b]
- Այս դեպքում ավելի անկեղծ կլինեմ և ավելի հետ կգնամ: 5 տարեկանից ես շախմատով էի տարված, շատ լավ էի խաղում: Երաժշտական ուղին բռնել եմ 13 տարեկանից:
Պրոֆեսիոնալ և բուռն գործունեությամբ սկսեցի զբաղվել 2002թվականից: Առաջին երգս և տեսահոլովակը նվիրված է սպարապետ Վազգեն Սարգսյանին, որի հեղինակը ես եմ, և որն ինձ համար կյանքի նպատակներից մեկն էր: Իսկ հանրությունն ինձ, հիմնականում, որպես երգիչ ճանաչում է հարսանիքներից:
[b]Ապրելով Հայաստանից դուրս առիթ եք ունենում ամենատարբեր հանդիսատեսի հետ շփվել. ի՞նչ տարբերություն կա Հայաստանի և օտարերկրյա հանդիսատեսի միջև:
[/b]
- Նախ ասեմ, որ օտարերկրյա հանդիսատես չունեմ: Ապրում եմ օտար երկրում, բայց ներկայանում եմ հայ հանդիսատեսին: Հայ մնում է հայ՝ որտեղ էլ ապրի:
[b]Որևէ զվարճալի դեպք կհիշե՞ք Ձեր համերգային շրջագայության ընթացքից:
[/b]
-Հիմա դժվարանում եմ հիշել, բայց բոլոր համերգներին նման դեպքեր շատ են լինում:
[b]Ո՞վ է Ձեր քննադատը: Ո՞ւմ խորհուրդներին եք հետևում երաժշտական ասպարեզում:
[/b]
Ամենամեծ քննադատը ես եմ, իսկ խորհուրդներ ստանում եմ ընկերոջիցս՝ Նորայր Ստեփանյանից, ում հետ նաև աշխատում եմ: Բոլոր գործնական առաջարկներն ու որոշումները միասին ենք քննարկում:
[b]- Բեմում Նշանը շա՞տ է տարբերվում Ձեր իրական կերպարից:
[/b]
- Ես թե՛ կյանքում, և թե՛ բեմում նույնն եմ: Երևի հենց դա է իմ առավելությունը:
[b] Ի՞նչ երբեք չեք ների:
[/b]
-Դավաճանությունը:
[b]Ի՞նչ մասնագիտություն ունեք:
[/b]
-Երգիչ եմ:
[b]Ձեր երազանքը:
[/b]
-Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:
[b]Ձեր սիրած գույնը, ուտելիքը վայրը:
[/b]
-Սիրածս գույնը մանուշակագույնն է, վայրը՝ Հայաստանը, չնայած այն բանին, որ ես ապրում եմ Ռուսաստանում: Շատ ամուր եմ պահում կապը, ընկերներս այդպես էլ չեն զգում, թե ես որտեղ եմ ապրում: Սիրելի ուտեստը Գորիսի կարմիր լոբով ապուրն է:
[b]Կա՞ մի բան , որի համար զղջում եք:
[/b]
-Այո, իհարկե կա, սակայն չեմ ուզում հրապարակել:
[b]Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում, հանդիսատեսն ի՞նչ ակնկալի:
[/b]
-Առաջիկայում ծրագրեր շատ կան: Հագեցած տարի է սպասվում: Նոր երգեր ու տեսահոլովակներ ունեմ ընթացքի մեջ: Փակագծերը չեմ բացում, սակայն շուտով անակնկալ եմ մատուցելու՝ դուետի տեսքով:
[b]Մտածե՞լ եք մեծ մրցույթների մասնակցելու մասին. առհասարակ, ի՞նչ կարծիք ունեք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին:
[/b]
- Յուրաքանչյուր լուրջ երգիչ մտածում է նման մրցույթների մասին և ձգտում է մասնակցել: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին, այն ինձ համար քաղաքականացված մրցույթ է:
[b]Քանի որ կանանց տոները մեկնարկել են, նաև անդրադառնանք գեղեցիկ սեռին: Ինչպիսի՞ն պետք է լինի հայ կինը:
[/b]
-Հայ կինը պետք է լինի հայեցի և կանացի: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ հայ կանանց և աղջիկներին:
Շնորհակալություն հարցազրույցի համար: Շնորհավորում ենք մրցանակի առիթով և մաղթում նորանոր հաջողություններ!!!
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
15:16 26-04-2014
Մեծ Բրիտանիայի ոստիկանության անցած ուղու մասին` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
Այս բաժնից
1018 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր