Ալթայում աշակերտուհիները դաժանաբար ծեծել են աղջկան՝ այդ ամենը նկարահանելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Ալթայի երկրամասում աշակերտուհիները դաժանաբար ծեծել են աղջկան, այդ ամենը նկարահանել և տեղադրել սոցցանցերում:
Դեպքը տեղի է ունեցել երկրամասի մայրաքաղաք Բարնաուլում: 14-15 տարեկան երկու աշակերտուհիներ աստիճանավանդակի մոտ դաժանաբար ծեծել են մի աղջկա:
Տեսանյութում երևում է, որ երկու աղջիկ ոտքերով հարվածում են իրենց հասակակցի դեմքին, գլխին, թքում դեմքին: Ծեծի ընթացքում աղջկիկները ալկոհոլ են խմում: Նրանցից մեկը մյուսին հարցնում է, թե արդյո՞ք ծեծի ժամանակ չի երևում և դիրքը փոխում է, որպեսզի հայտնվի տեսախցիկի օբյեկտիվում:
Նախնական տեղեկություններով, աղջկան ծեծել են խանդի հողի վրա: Իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն են սկսել: