Կոտայքի մարզի ոստիկանապետի անակնկալը՝ ՊՊԾ գնդում ծառայության ժամանակ սպանված Ոստիկանության գնդապետի ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կանանց միջազգային տոնի առթիվ երեկ՝ մարտի 8-ին, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ անակնկալ էին պատրաստել 2016 թվականի հուլիսի 17-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանութան ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին։
Ոստիկաններն Աբովյանի ոստիկանապետ Արսեն Արզումանյանի ուղեկցությամբ այցելեցին Վանոյանների ընտանիք և շնորհավորեցին Վանոյանների ընտանիքի կանանց՝ Մարտի 8-ի առթիվ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի