211652_close_icon
views-count78537 դիտում article-date 10:45 09-03-2018

Երեկ Երևանում տրոլեյբուսի լարը վերանորոգելու ժամանակ վթարային ամբարձիչի վրայից ընկած վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 8-ին, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների Բաշինջաղյան փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 2 վիրավորներից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ՝ 62-ամյա Գեղամ Քարամյանը մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մյուս վիրավոր՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 67-ամյա Սիմոն Գասպարյանը գտնվում է ծանր կայուն վիճակում։ Վերջիններս հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադի կողմից, երբ վնասված տրոլեյբուսի էլեկտրալարերը վերանորոգելիս 4 մետր բարձրություն ունեցող վթարային ամբարձիչի վրայից վայր էին ընկել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դավիթ Վեքիլյանի հանձնարարականով Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արման Սուքիասյանի կողմից փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/08/1090935/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 8-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը 2 քաղաքացու տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել էին Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Ժամանել էին նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Ոստիկանները պարզել էին, որ նշված քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել Մազմանյան փողոցի վրա աշխատանքներ կատարելիս վայր ընկնելու հետևանքով։ Նրանք կանգնել էին ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և վթարային ազդանշանները միացրած ГАЗ 53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, որպեսզի վերանորոգեին վթարված տրոլեյբուսի լարը։ Այդ պահին, ըստ նախնական տեղեկությունների, հանդիպակաց երթևեկելի գոտիով անցել էի մեկ այլ բեռնատար ավտոմեքենա, որը, հավանաբար, բախվել էի տրոլեյբուսի վթարված ճոպանին, ինչի հետևանքով էլ աշխատակիցները մոտ 4 մետր բարձրությունից վայր էին ընկել։ Մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորներին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Արման Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր