211652_close_icon
views-count4533 դիտում article-date 22:16 08-03-2018

ITB Berlin 2018 ցուցահանդեսը շարունակվում է.հայկական զբոսաշրջային ընկերությունները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 7-11-ը Բեռլինում տեղի է ունենում «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ «ITB Berlin-ի» ներկայացուցիչների կողմից բացառիկ հնարավորություն է տրվել հայկական կողմին մասնակցել ցուցահանդեսի շրջանակում մարտի 8-ին իրականացվող «ITB Speed Networking Event» ծրագրին։ Ծրագրի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական և ցուցահանդեսին մասնակից արտասահմանյան ընկերությունների և այցելուների միջև B2B հանիպումների ձևաչափի միջոցով։ Նշենք, որ ցուցահանդեսին հայկական տաղավարը ներկայացնում է թվով 17 զբոսաշրջային ընկերություն: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, պատվիրակության ղեկավար Զարմինե Զեյթունցյանը մասնակցել է Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 8-րդ հանդիպմանը: Հանդիպումն ունի «Մետաքսի ճանապարհ»-ի զբոսաշրջություն 2025-ի օրակարգ» խորագիրը և նվիրված է զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հարցերին «Մետաքսի ճանապարհ»-ի պատմական երթուղիներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր