211652_close_icon
views-count7889 դիտում article-date 17:38 08-03-2018

Ջորջո Կյելինի. Պատմականորեն «Տոտենհեմին» միշտ մի բան պակասում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1): «Անհավանական ստացվեց խաղը: Շատ ծանր էր, մենք դա հասկանում էինք խաղից առաջ: Բայց մենք հավատում էինք հաղթանակին: Մենք գիտեինք, որ «Տոտենհեմում» հիանալի խաղացողներ շատ կան, դա փայլուն թիմ է, բայց մենք նաև գիտեինք, որ նրանք ամեն խաղում իրենց դարպասների մոտ գոլային պահեր են թողնում: Այն, որ «Տոտենհեմը» դուրս թռավ, դա պատմականորեն է: Նրանք նորից բազմաթիվ պահեր ստեղծեցին, սակայն վերջում նրանց միշտ ինչ որ բան չի հերիքում: Մենք հավատում ենք պատմությանը: «Ռեալ»-ՊՍԺ խաղում երևում էր, թե որքան կարևոր է պատմությունը, որքան կարևոր է փորձը: Մենք հաղթեցինք մեր վարպետության ու փորձի շնորհիվ», ասել է Կյելինին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր