211652_close_icon
views-count13684 դիտում article-date 14:33 08-03-2018

Ազգագրական երգիչ, երգահան Համո Սասունցին հայ զինվորի և սահմանամերձ գյուղի բնակչի կողքին է, ի՞նչ անակնկալ է պատրաստել երգիչը արծվաբերդցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգագրական երգիչ, երգահան Համո Սասունցին օրեր առաջ համերգային շրջագայության էր մեկնել Տավուշի մարզի Արծվաբերդ համայնք: Սահմանամերձ գյուղում երիտասարդ կատարողը ներկայացրել է իր հեղինակային և սիրված ազգագրական երգեր: Սա երգչի առաջին շրջագայությունը չէ: Նա բազմիցս է եղել սահմանամերձ գյուղերում և ՀՀ բանակում՝ փորձելով այսկերպ օգտակար լինել իր հայրենիքին, հայ զինվորին և սահմանամերձ գյուղի բնակիչներին, և, ինչպես ասաց՝ Համոն, հայրենիքը սկսվում է սահմանից և այդ սահմանը պահողները մեր զինվորների են, և այն մարդիկ, ովքեր բնակվում են սահմանամերձ գյուղերում, և հպարտ է իրեն զգում, որ թեկուզ իր երգով օգտակար է դառնում նրանց: Համոն նաև ասաց, որ մի քանի օրից Արծվաբերդում տեղի կունենա «Արծվի» բացումը, և ինքը երգ է գրել այդ գյուղի մասին ու առաջին անգամ կկատարի հենց այդ օրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր